03 12 2024

Հրապարակային ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները. Դա է ողբերգությունը․ Գեղամ Մանուկյան



 

Ձեր կրթության նախարարությունը հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ հաճախել է իր դպրոց և հայտնաբերել, որ այնտեղում նախկինում ձևավորված հերոսների անկյունը նորանշանակ տնօրենը հանել է, որտեղ եղել են 8 նահատակի լուսանկար։

«Էն օրն էլ ձեր վարչապետը կառավարության նիստին մի շատ հիմար պատճառով գեներալ Սմբատ Գրիգորյանի հուշատախտակ բացելու պատճառով սկսեց ասել՝ էդ ի՞նչ լսարաններ եք կոչում, պետք է հանենք: Դա է ողբերգությունը:

Այսօր Ջերմուկի մի մասն օկուպացված է, ձեր վարչապետը, ձեր ՊՆ նախարարը, ձեր ԱԳ նախարարը, որ թութակի պես կրկնում սուվերեն տարածքներն են, բայց դա պետք է հետ բերենք միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Դա մեր Ջերմուկն է»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները այստեղ նստածներից շատերի ապրած 30-34 տարվա կյանքը պարզապես գողացել են։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ